Շանթ Հարությունյանին 2 ամսվա ընթացքում 1 տեսաերիզ են ցույց տվել՝ հարցնելով. կարո՞ղ է դու այս ոստիկանին հարվածել ես

Ինչպես հայտնի է՝ երկարացվել են 2013թ. նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո կալանավորված մի շարք անձանց կալանքի ժամկետը: 168.am-ը Շանթ Հարությունյանի կնոջից՝ Ռուզաննա Բադալյանից, հետաքրքրվեց՝ արդյոք նախաքննական մարմինը միջնորդություն ներկայացրե՞լ է Շ. Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին:

Ռ. Բադալյանն ասաց, որ նախաքննական մարմինը նման միջնորդություն պետք է ներկայացներ, սակայն իրենք տեղյակ չեն՝ արդյոք դատարանը քննե՞լ է այդ միջնորդությունը, թե՞ ոչ: Ռ. Բադալյանը տեղեկացրեց, որ Շ. Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հանրապետությունում չէ, իսկ Շ. Հարությունյանն էլ նախապես հրաժարվել էր մասնակցել միայն կալանքի ժամկետը երկարացնելու միջորդության քննարկմանը:

Ռուզաննա Բադալյանը նաև տեղեկացրեց, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ քննչական գործողություններ հիմնականում չեն իրականացվում. «Այս երկու ամսվա ընթացքում մեկ անգամ տեսաերիզ են ցույց տվել. դա է եղել,- ասաց նա՝ հավելելով,- Այնտեղ ոստիկանի են ցույց տվել և ասել են՝ կարո՞ղ է դու այս ոստիկանին հարվածել ես: Տեսաերիզում այդպիսի բան ակնհայտ չի եղել, պարզապես հարցն այսպիսին է եղել՝ կարո՞ղ է դու այս ոստիկանին հարվածել ես: Դա մի փոքր արդեն զավեշտալի է»:

Ի դեպ, Ռուզան Բադալյանն ասաց, որ  Շանթ Հարությունյանը դիմում էր գրել իրեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխելու մասին, քանի որ առողջական վիճակը նորմալ էր: Շ. Հարությունյանին, սակայն, տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: «Այցելել ենք նրան, առողջական վիճակը նորմալ էր, առայժմ բողոքներ չունի»,- ասաց Ռուզաննա Բադալյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31