Ղրիմում առաջարկել են անցում կատարել մոսկովյան ժամանակին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի խորհրդարանին առաջարկել են տարածաշրջանում հաստատել մոսկովյան ժամանակ: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել խորհրդարանի փոխխոսնակ Սերգեյ Ցեկովը.
«Երկար տարիներ մենք զարմանում ենք, թե ինչու ենք ապրում մեզ համար ֆիզիոլոգիական տեսանկյունից անհասկանալի ժամանակով: Եկեք դիտարկենք ամառային ժամկետին անցում կատարելու հարցը, այն մեզ մոտ կհամընկնի մոսկովյանին»:
Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը հրահանգել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի տվյալ հարցի շուրջ թերակղզու բնակիչների կարծիքը: Նա հավելել է, որ ժամային գոտու փոփոխման շուրջ կարող է անցկացվել հանրաքվե:



