Հետաձգվել է Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների այցը Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի շուրջ զարգացուների պատճառով հետաձգվել է Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների այցը Վրաստան, որը պլանավորված էր մարտի 3-4-ին: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ուկրաինայի զարգացումների պատճառով այսօր ԵՄ-ի անդամ 28 երկրների արտգործնախարարները Բրյուսելում գումարելու են արտակարգ նիստ՝  քննարկելու համար Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Դեռ հայտնի չէ, թե եվրոպացի դիվանագետները երբ կժամանեն Թբիլիսի:

Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ նույն պատճառով հետաձգվել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ այսօր պլանավորած այցը Թբիլիսի: Բացի այդ, նույն պատճառով ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հետաձգել է իր այցը Կիև, ինչը մարտի 3-ի փոխարեն անցկացվելու է մարտի 5-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31