Բաժիններ՝

Ինչո՞ւ են Սպիտակի մանկապարտեզների աշխատակիցներին հարկադիր պարաբուրդի ուղղարկել. lorinews.am

2014թ. հունվար-փետրվար ամիսներին Սպիտակ քաղաքի N1 և N2 նախադպրոցական ուսումնական հաստատություններում (ՆՈՒՀ) հայտարարվել էր պարապուրդի ժամանակաշրջան: Այս առնչությամբ Lorinews.am-ի թղթակիցը զրուցել է Սպիտակի քաղաքապետարանի մշակույթի, սոցիալական, սպորտի, երիտասարդության և լրատվության բաժնի պետ` Հովհաննես Խոյեցյանի հետ:

Վերջինիս փոխանցմամբ՝ մանկապարտեզների պարապուրդը կապված է եղել մի շարք գործոնների հետ. «Թիվ մեկ մանկապարտեզը իր գործունեության մի մասը իրակացնում է թիվ 8 միջն. դպրոցի շենքում, որտեղ ջեռուցման համակարգ չի աշխատում: Ձմռան ամիսներին վիրուսային հիվանդություններով պայմանավորված, մանակապարտեզ հաճախող երեխաների թիվը նվազում է: N1-ի 50 սաներից, հաճախում էին 15-20-ը: Իսկ N2-ի 180 սաներից` 70-80-ը: Դա հանգեցնում էր ՀՈԱԿ-ի ոչ լիարժեք գործունեությանը»,- ասել է նա, հավելելով, որ երեխաների շահերից ելնելով էլ անհրաժեշտ են համարել առժամանակ դադարեցնել մանկապարտեզների գործունեությունը:

Ի դեպ, ըստ նրա, համապատասխան որոշում է կայացվել, որով իրենք պարտավորվել են վճարել հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցների աշխատավարձերը: Բաժնի պետը վստահեցրել է, որ մանկապարտեզների փակման վերաբերյալ ծնողների կողմից բողոքներ չեն եղել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ lorinews.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս