Ուկրաինայի նոր իշխանությունները Սաակաշվիլուն առաջարկել են բարձր պաշտոններ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նոր իշխանությունները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել են երկրում զբաղեցնել բարձր պաշտոններ: Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հենց ինքը՝ Սաակաշվիլին.

«Եղել են պարադոքսալ առաջարկներ, այդ թվում նաև բարձր պաշտոններ զբաղեցնելու մասին, ընդ որում՝ թե՛ բաց, թե՛ անձնական զրույցներում: Սակայն հասկանալի է, որ ես չունեմ նման պլաններ: Իմ սիրտն Ուկրաինայում է, սակայն ես պատկանում եմ Վրաստանին:

Խորհուրդներով, ինչով որ կարող եմ, կօգնեմ, սակայն այն, ինչը պետք է անեն նրանք, չենք կարող անել մենք: Նրանք պետք է արագորեն բարեփոխումներ իրականացնեն»: Սաակաշվիլին հավելել է, որ շատ է կարոտում Վրաստանը, սակայն բազմաթիվ պատճառներով որոշել է մեկնել ԱՄՆ:

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ ամերիկյան համալսարանը հատուկ պաշտոն է ստեղծել Սաակաշվիլու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728