«Հայի պլանշետ, հայի հեռախոս, հայի տրակտոր, հայի «ԵրԱԶ» ». Ռոբերտ Մելքոնյան
«Երբ լուր տարածվեց, որ Հայաստանը պլանշետ է արտադրելու, ես զարմացա, որ շատ-շատերը ուրախացան, հրճվանք ապրեցին…Արտադրողը, հավաքող բանվորը ո՞վ է…Ո՞ւմ համար է, ո՞վ է գնելու…Համապատասխան շուկա կա՞…
Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ որակի կհավաքեն իմ ազգակից բանվորները, գուցե մեկ պլանշետի սարքերով երկո՞ւ հատ…Հ ետո, ախր ձեր թիթիզ, ցուցամոլներին չգիտեք, նրանք հայկական պլանշետ կգնե՞ն…Չեք տեսնում, թե ինչպես են շատերը բջջային հեռախոսները ցուցադրական պահում և բռնում, որպեսզի արտահայտիչ երևա «Էյփլի» կրծած խնձորը, որ իմանան «Այֆոն» ունեն, «Այփադ» ունեն, տեսնեն իրենց «Սամսունգ-Գալաքսիները», «Բլեքբերիները», մյուս անդրծովյան անդրոիդ-սմարթֆոններն ու պլանշետները…
Իսկ դուք՝ հայի պլանշետ, հայի հեռախոս, հայի տրակտոր, հայի «ԵրԱԶ»…
Դե մերոնք թքած ունեն, դա նույնն է, որ մերսեդեսների, համերների փոխարեն «ԵրԱԶ» քշեն…Բա մեր ազգին նման «դեշյովի բաներ պալո՞ժ ա»…
Մի ելք կա, որ ԱԺ-ի, կառավարության անդամներին, ղեկավարներին ստիպեն իրենց և իրենց ընտանիքի անդամների «համեստ» պլանշետները նվիրեն մանկատներին, գիշերօթիկ, հանրակրթական դպրոցներին, իսկ իրենք գնեն մերը՝ հայրենականը…
Չէ՞ որ մերն ուրիշ է…»