
Համալսարանները պետք է դաստիարակեն մարդկանց, որոնք կկարողանան լուծել երկրի խնդիրները. Ռոուհանի

Իրանական IRINN պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր Թեհրանում հայտարարել է, որ Իրանի համալսարանները պետք է ուսանողների մոտ ձևավորեն քաղաքական մտածելակերպ:
Դիմելով իրանական համալսարանների ղեկավարներին՝ Ռոուհանին քննադատել է համալսարանների դասախոսներին, որոնք ուսանողների մասին դատում են՝ ելնելով նրանց քաղաքական նախընտրությունից. «Համալսարանը չի հանդիսանում կուսակցության կամ քաղաքական ուղղվածության կենտրոն:
Համալսարաններում պետք է գերակայի հանդուրժողական ու չափավոր մթնոլորտ: Համալսարանները պետք է լինեն ազատ՝ հայտարարությունների ու քննադատությունների համար: Դա այն տեղն է, ուր մարդիկ պետք է մտածեն գլոբալ և գործեն ազգային շահերի օգտին: Համալսարանները պետք է դաստիարակեն մարդկանց, որոնք կկարողանան լուծել երկրի խնդիրները»: