
Թուրքիայի ժանդարմերիան ընդլայնում է Ադրբեջանի ներքին զորքերի հետ համագործակցությունը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար, ներքին գործերի փոխնախարար, գեներալ-մայոր Շահին Մամեդովի գլխավորած պատվիրակությունը նախօրեին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:
Այս մասին հայտնել է ՆԳՆ-ի ներքին զորքերի մամուլի ծառայությունը: Այցի առաջին օրը Մամեդովը հանդիպել է Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Սերվեթ Յորյուքի հետ: Վերջինիս խոսքերով՝ երկու կառույցների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Յորյուքն ընդգծել է, որ իրենք պատրաստ են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի ներքին զորքերի հետագա կատարելագործման հարցում: Մամեդովի թուրքական այցը կտևի մինչև փետրվարի 6-ը: