Ընդդիմությունը փորձում է «գնել» զինվորականներին. Ուկրաինայի ՆԳՆ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ուկրաինական ընդդիմությունը փորձում է իր կողմ գրավել ՆԳՆ-ի ներքին զորքերի մարտիկներին՝ նրանց խոստանալով «հեքիաթային բարեկեցություն»: Այս մասին հայտարարել է ՆԳՆ-ի ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ստանիսլավ Շուլյակը:
Վերջինիս խոսքերով՝ քարոզիչները ներքին զորքերի զինծառայողներին խոստացել են 10-20 տարվա աշխատավարձի չափով պարգևավաճար, եթե նրանք անցնեն հեղափոխականների կողմը և փոխեն իրենց երդումը. «Նրանց հետ խոսելուց առաջ նախ մտածեք, թե նախկինում որտեղ են եղել նրանք:
Մտածե՛ք, թե ինչու ընդդիմադիր պատգամավորները Գերագույն ռադայում ոչ մի անգամ չեն բարձրացրել զինծառայողների պահելու դրամական ծախսերի մեծացման հարցը և արգելափակել են նմանատիպ ցանկացած օրինագծի դիտարկում»:
Շուլյակի կարծիքով՝ զինվորականները կկարողանան «թացը ջոկել չորից»: