Բաժիններ՝

Նիգոյանին ու մյուս երկու ցուցարարին սպանել են մոտ տարածությունից. Ուկրաինայի ՆԳՆ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ փորձաքննության առաջին արդյունքները ցույց են տվել, որ կիևյան «Մայդանում» զոհված ակտիվիստներ Սերգեյ Նիգոյանը, Միխայիլ Ժիզնևսկին ու Ռոման Սենիկը վիրավորվել են մոտ տարածությունից՝ 2-3 մետրից:

Այս մասին են վկայել զոհվածների հագուստներին առկա վառոդի հետքերը: ՆԳՆ-ը կարծում է, որ կրակոցներն իրականացվել են վերևից՝ բավական մեծ անկյան տակ: Ավելի վաղ ենթադրվում էր, որ ակտիվիստներին սպանել է Գրուշևյան փողոցի շենքերից մեկում գտնվող դիպուկահարը:

Մանրակրկիտ հետազոտություն անցկացնելու համար ՆԳՆ-ին չեն բավականացնում տվյալները և վկաների ցուցմունքները ստույգ վայրի մասին, թե որտեղ են նրանք վիրավորվել: Դրա հետ կապված՝ ՆԳՆ-ը ԶԼՄ-ներին ու քաղաքացիներին խնդրել է տրամադրել այդ մասին ցանկացած տեղեկատվությունը, որը կնպաստի տվյալ հանցագործությունների բացահայտմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս