
Բառոզուն պարզաբանել է, թե ինչու է ԵՄ-ը պատրաստվում ֆինանսապես օգնել Ուկրաինային

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ ԵՄ-ն իր գործընկերների հետ քննարկում է Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը, որպեսզի նա կարողանա հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները և ոչ թե նրա համար, որ նա ստորագրի Ասոցացման համաձայնագիրը:
Բառոզուն վստահություն է հայտնել, որ ուկրաինացիների մեծամասնությունը նախընտրում են զարգացման եվրոպական ուղին և ցանկանում է ավելի մոտ գտնվել ԵՄ-ին: Բառոզուն ընդգծել է, որ ներկայումս Ուկրաինայի թիվ մեկ առաջնահերթությունը բռնություններին, ահաբեկումներին վերջ դնելն է և ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու փորձ ձեռնարկելը:
Բառոզուն հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում այդ ամենն ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Բառոզուն կարծում է, որ կառավարության ու ընդդիմության միջև իրական երկխոսությունը կարող է հանգեցնել երկրում կայունության հաստատմանը և հետագայում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: