Փոքրիկ Լիզայի բուժումը շարունակելու համար անհրաժեշտ է 400.000 ռուբլի
Վեցամյա Լիզա Պողոսյանի մոտ բժիշկները հայտնաբերել էին գլխուղեղի քաղցկեղ: Ծանր հիվանդությունը հայտնաբերելուց հետո երեխան ենթարկվում է վիրահատության, ինչից հետո հայ մասնագետները խորհուրդ են տալիս երեխային տեղափոխել Մոսկվա:
Մոսկվայում սեպտեմբեր-հունվար ամիսներին փոքրիկն անցել է քիմիաթերապիայի ութ կուրս: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել: Քիմիաթերապիայի արդյունքում ուռուցքը գրեթե անհետացել է, իսկ մետաստազներն սկսել են հավաքվել:
Բազմաթիվ բարի մարդկանց և ֆոնդերի, այդ թվում` «Նվիրիր կյանք»-ի և Կոնստանտին Խաբենսկու անվան հիմնադրամի տրամադրած օգնության և աջակցության շնորհիվ հնարավոր է եղել հոգալ քիմիաթերապիայի գումարը:
Այժմ փոքրիկը պետք է անցնի բուժման հաջորդ փուլը` ճառագայթումը: Լիզա Պողոսյանի մայրը` Քրիստինե Սուքիասյանը նշում է, որ երեխային ընդունել են Մոսկվայի Ռադիոլոգիայի ինստիտուտ, ուր 45 օր շարունակ պետք է ճառագայթում ստանա:
Ճառագայթումը վերացնելու է մետաստազները: Բժիշկները լավատես են և նշում են, որ առողջացման հույսերը մեծ են: Ճառագայթումից հետո փոքրիկը պետք է անցնի քիմաթերապիայի ևս մի քանի կուրս, որից հետո կվերադառնա Հայաստան:
«Ճառագայթման կուրսն արժե 500.000 ռուբլի: Բարերարների փոխանցած գումարների շնորհիվ մենք կարողացել ենք հիվանդանոցին վճարել 100.000 ռուբլի»,-նշում է Լիզայի մայրը` Քրիստինե Սուքիասյանը:
Երեխայի ծնողները դիմում են բոլոր գթասիրտ մարդկանց և մեկ անգամ ևս խնդրում նրանց աջակցությունը: Վեցամյա Լիզա Պողոսյանի բուժման ճառագայթման փուլի ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է 400.000 ռուբլի:
Ստորև բերված են բանկային տվյալները, որոնք բացվել են Լիզայի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անունով:
ՎՏԲ – ՀայաստանԲանկ
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804
Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ`
«VTB BANK» (ARMENIA) CJSC
Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22
Ովքերունեն ARCA կրեդիտքարտ, կարողեն arca.am-ումգրանցելիրենցքարտը, որպեսզիօնլայնկատարենփոխանցումները: 16 նիշանոցթիվնէ` 9051210205309960
Քրիստինե Սուքիասյանի հեռախոսահամարն է` 0079265979185