
Կոռուպցիոն սկանդալի հետաքննման ժամանակ գաղտնալսել են Գյուլի հեռախոսազրույցները. Էրդողան

Թուրքական Haber 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հեռախոսը գաղտնալսվել է կոռուպցիոն սկանդալի հետաքննման ժամանակ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Էրդողանի խոսքերով՝ երկրի նախագահի հեռախոսազրույցները գաղտնալսելուց բացի, գաղտնալսվել են նաև պաշտոնատար այլ աձանց հեռախոսազրույցներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կոռուպցիոն սկանդալի հետաքննման ընթացքում գաղտնալսել են հենց Էրդողանի հեռախոսազրույցները:
Թուրքական հետախուզությունը պարզել էր նաև, թե որտեղ է գտնվում այդ հատուկ սարքը, որի օգնությամբ գաղտնալսել են Էրդողանի հեռախոսազրույցները: