Բաժիններ՝

Ղազախստանն այս տարի Ռուսաստանից կստանա C-300 զենիթա-հրթիռային համալիրներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն այս տարի Ղազախստանին կհատկացնի C-300 զենիթա-հրթիռային համալիրներ: Այս մասին Ղազախստանի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Վերջինիս խոսքերով՝ ղազախական կողմը կստանա բավականաչափ համալիներ՝ իր օդային տիրույթի պաշտպանությունն ապահովելու համար: Շոյգուն չի մանրամասնել, թե կոնկրետ որքան C-300 համալիր է ստանալու Ղազախստանը:

Նշվում է, որ Ղազախստանին C-300 համալիրների մատակարարման նախապատրաստությունը մեկնարկել է 2010 թվականին: Ակնկալվում է, որ C-300-ները Ղազախստանին կհատկացվեն անհատույց՝ Ռուսաստանի զինված ուժերի կազմից:

Ռուսաստանն ու Ղազախստանը ՀՕՊ-ի տարածաշրջանային միասնական համակարգի ստեղծման պայմանագիրը ստորագրել են նախորդ տարվա հունվարի վերջին: Ավելի վաղ նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել Բելառուսի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս