Բաժիններ՝

Ստրասբուրգում կայացել է Գ. Կոստանյանի և Դ. Շպիլմանի հանդիպումը

Ստրասբուգում հունվարի 29-ին կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հանդիպումը:

ՀՀ գլխավոր դատախազը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Եվրոպական դատարանի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում:

Հանդիպմանն, ի թիվս այլ կարևոր հարցերի, քննարկվել են ՀՀ դատախազության և Եվրոպական դատարանի միջև ուղղակի համագործակցության, դատարանի նախադեպերի արդյունավետ կիրառման և այդ առումով դատախազների մասնագիտական կարողությունների բարձրացմանն առնչվող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031