
Նոր մանրամասներ` խարդախի գործունեությունից (տեսանյութ)

Ոստիկանությունը հաղորդում է, որ հունվարի 20-ին ոստիկանները խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ` 55-ամյա Գևորգ Կոշկերյանին:
Ոստիկանությունը հայտնում է, որ 2012թ. նոյեմբերից մինչև 2013թ. հունվար, «Հուսո առագաստ» հասարականան կազմակերպության նախագահ Գևորգ Կոշկերյանը պետական ծրագրով բնակարան հատկացնելու պատրվակով երկու քաղաքացուց ստացել է, համապատասխանաբար, 2 մլն 200 հազար և 800 հազար դրամ: Ստացած գումարի դիմաց նրանցից մեկին խոստացել է նաև որդիներին ուղարկել Ֆրանսիա` աշխատելու:
«Ուզում էի, որ էդ մարկանց օգնեի բնակարան ձեռք բերեն, չկարողացա: Չէի ուզում ըտենց լիներ, չկարեցա հասցնեի հետ տայի»,- ոստիկաններին ասել է Գևորգ Կոշկերյանը:
ՀՀ Ոստիկանություն