
Սերգեյ Նիգոյանի մահվան համար մեղավորները պետք է պատժվեն. Ուկրաինայի Հայերի միության նախագահ

AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ ակտվիստ Սերգեյ Նիգոյանի մահվան մեջ մեղավոր անձինք պետք է պատժվեն, սակայն անհրաժեշտ է դա անել բացառապես իրավական դաշտում:
Այս մասին երեկ Ուկրաինայի հայկական համայնքի բոլոր ղեկավարների արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը.
«Ես հուսով եմ, որ մեր կազմակերպությունը կպնդի, որ գտնեն և պատժեն այն մարդկանց, ովքեր դա արել են: Ընդ որում, մեզ համար կատարելապես միևնույնն է, թե ով է արել դա: Մեզ համար չկան այս կամ այն կողմեր: Կան մեղավորներ, որոնք արել են դա, և նրանք պետք է պատժվեն»: