Ճապոնիայի, Շվեյցարիայի ու Հարավային Կորեայի բանկերն Իրանին կվերադարձնեն նրա նավթադոլարները

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Ճապոնիայի, Շվեյցարիայի ու Հարավային Կորեայի մի շարք բանկեր Իրանին վերադարձնելու են նավթադոլարները: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:

Վերջինիս խոսքերով՝ դրամական այդ փոխանցումներն իրականացվելու են նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:

Փոխարտգործնախարարը հավելել է, որ Իրանի Կենտրոնական բանկը համագործակցելու է վերոնշյալ օտար բանկերի հետ, որպեսզի նրանք ապասառեցնեն իրանական ակտիվները: Նա մանրամասնել է, որ ապասառեցվելու է Իրանի նավթային եկամուտների մոտ 4.2 միլիարդ դոլար, որը եվրոյի տեսքով անմիջապես կփոխանցվի երկրին.

«Ընդհանուր առմամբ՝ Իրանը վեց անգամ ստանալու է 550 միլիոն դոլարանոց փոխանցումներ և երկու անգամ՝ 450 միլիոն դոլարանոց: Առաջին վճարումն իրականացվելու է փետրվարի 1-ին: Մինչև մարտի 6-ը Իրանը կստանա 1550 միլիարդ դոլար»:

Տեսանյութեր

Լրահոս