Բաժիններ՝

Կիևը մտադիր է ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Կանադայի քաղաքացիների համար խստացնել երկիր մուտք գործելու ռեժիմը

Ռուսական КоммерсантЪ թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը մտադիր է ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Կանադայի քաղաքացիների համար խստացնել Ուկրաինա մուտք գործելու ռեժիմը:

Ուկրաինայի նախարարների կաբինետը պատրաստվում է որոշում ընդունել, որը կփոխի ոչ վիզային մուտքի իրավունք ունեցող օտարազգիների կողմից երկրի սահմանները հատելը:

Ռեժիմի խստացումն առնչվելու է միայն ԱՄՆ-ի, Կանադայի ու ԵՄ-ի անդամ երկրների քաղաքացներին: Նոր նորմը չի վերաբերվի մնացյալ երկրներին, որոնք 2005 թվականին և դրանից հետո ոչ վիզային ռեժիմի շուրջ պայմանավորվածության են եկել Կիևի հետ:

Նման ընտրության պատճառն այն է, որ վերոնշյալ երկրները ճնշում են գործադրում Կիևի վրա՝ կապված երկրի հակաժողովրդավարական վերջին գործընթացների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031