
Յանուկովիչն ու ընդդիմությունը պայմանավորվել են «բռնապետական օրենքները» չեղյալ հայտարարելու շուրջ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդները մի քանի ժամյա բանակցություններից հետո պայմանավորվել են օրենք ընդունել բողոքի ակցիայի մասնակիցների մասին համաներման մասին, չեղյալ հայտարարել հունվարի 16-ի օրենքները և դիտարկել կառավարության պատասխանատվության հարցը:
Այս հայտարարության տեքստը տարածել է նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ ընդդիմադիր առաջնորդներին հերթական անգամ մատնանշվել է արմատական գործողությունների, ինչպիսին է պետհիմնարկներ գրավելը, դիմելու անթույլատրելիությունը: Այսօր տեղի է ունենալու Գերագույն Ռադայի արտահերթ նիստը, որը նվիրված կլինի երկրում առկա քաղաքական ճգնաժամի կարգավորմանը: