
Սիրիայում ադրբեջանցի զինյալ է սպանվել. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում սպանվել է ադրբեջանցի հերթական զինյալը: Այս տեղեկատվությունը տարածել են մոջահեդների կայքերը:
Դրանց հաղորդմամբ՝ ադրբեջանցուն, ով ներկայացվում է որպես Օրհան Ռահիմուլլահ, Սիրիայում սպանել են կառավարական զորքերի ներկայացուցիչները: Մոջահեդները տարածել են նաև սպանված ադրբեջանցու լուսանկարը:
Մոտ եռամյա Սիրիական հակամարտության ընթացքում այդ երկրում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի զինյալ: Մոջահեդները նրանց լուսանկարները տարածում են տարբեր սոցցանցերում: Ընդգծվում է, որ ադրբեջանցի զինյալները Սիրիայում հանդես են գալիս թե՛ Բաշար Ասադի, թե՛ նրա հակառակորդների կողմից: