Բաժիններ՝

Կիևի մոտ վայրէջք է կատարել Ռուսաստանից ժամանած ռազմափոխադրման 7 ինքնաթիռ. պատգամավոր

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Կիևի մոտ վայրէջք է կատարել Ռուսաստանից ժամանած ռազմափոխադրման 7 ինքնաթիռ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Սվոբոդա» կուսակցության պատգամավոր Յուրի Սիրոտյուկը:

Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանից Կիև են ժամանել АН-12 տիպի 6 և АН-24 տիպի 1 ինքնաթիռ: Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի անդամ Սիրոտյուկն ընդգծել է, որ մաքսային ծառայության աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ այդ ինքնաթիռներին:

Ավելի վաղ նույն կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել էր, որ Ռուսաստանից ժամանած ինքնաթիռներն իրենց հետ Կիև են բերել հատուկ միջոցներ, որոնք անհրաժեշտ են ցուցարարներին ցրելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031