
Արոնյանը տոնում է հաղթանակը (լուսանկար)

Վեյկ Ան Զեեի`Tata Steel Chess շախմատային մրցաշարի նորընծա չեմպիոն Լեւոն Արոնյանը Twitter-ի իր միկրոբոլոգում տեղադրել է մի լուսանկար՝ մակագրելով հետեւյալը. «Celebrating my win in Tata Steel Chess 2014 with my Armenian friends who came from all over Europe to support me!! » (««Tata Steel Chess-ում հաղթանակս նշում եմ իմ հայ ընկերների հետ, ովքեր Եվրոպայի տարբեր քաղաքներից եկել էին՝ ինձ աջակցելու»)
Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը վաղաժամ հռչակվեց մրցաշարի չեմպիոն՝ 10 տուրից հետո վաստակած 8 միավորով անհասանելի դառնալով մոտակա մրցակիցների համար:
Sport.am – Սպորտային Լրատվություն