
Դնեպրոպետրովսկում տասնյակ մարդիկ են տուժել, 14 հոգի ձերբակալվել է

Կիրակի Ուկրաինայում, Դենեպրոպետրովսկի մարզային վարչակազմի մոտ «ժողովրդական վեչե»-ի եւ ոստիկանության ներկայացուցիրչների դիմակայության ժամանակ 10 մարդ է տուժել, հաղորդում է «ИНТЕРФАКС-УКРАИНА» –ն:
Քաղաքի առողջապահության դեպարտամենտի տվյալներով` տուժածներց 8 –ը իրավապահներ են, երկուսը` ակցիայի մասնակիցներ: Նրանցից չորսը հոսպիտալացվել են:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել` զանգվածային անկարգությունների փաստով, 14 հոգի ձերբակալվել է:
Նշվում է, որ հեռուստատեսային երկու օպերատորներ նույնպես վիրավորվել են` մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ: Բախումները նկարահանելիս նրանք տրավմատիկ զենքից վնասվածք են ստացել: