Բաժիններ՝

Հոնկոնգցի օլիգարխը խոշոր գումար է խոստանում այն տղամարդուն, ով կկարողանա նվաճել լեսբուհի դստեր սիրտը

Հոնկոնգցի գործարար Սեսիլ Չաոն 2 միլիարդ դոլար է խոստացել այն տղամարդուն, ով կկարողանա նվաճել իր լեսբուհի դստեր սիրտը եւ կամուսնանա նրա հետ, գրում է  The Independent-ը:

Մինչ դստեր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին իմանալը, գործարարը պատրաստվում էր իր ողջ կայսրությունը փոխանցել նրան, սակայն հիմա որոշել է, որ եթե նա ավանդական ընտանիք չկազմի, ապա իր կարողությունը կգնա երկու որդիներին:

Միլիարդատերը դեռ չի կորցրել դստերը «դարձի բերելու» հույսը եւ խոշոր գումար է խոստացել պոտենցիալ փեսացուին:  Նրա  դուստրը` 33-ամյա Ջիգի Չաոն, ով խոշոր շինարարական ընկերության ղեկավար է, գրեթե մեկ տասնամյակ արդեն ապրում է իր ընկերուհու հետ եւ չի պատրաստվում փոխել կյանքը: «Չեմ կարծում, որ բոլոր այս գումարները կարող են օգնել գտնել տղամարդու, ով ինձ դուր կգա»,-ասել է նա: «Ես պատրաստ եմ ընկերություն անել տղամարդու հետ, եթե վերջինս համաձայնի խոշոր գումար նվիրաբերել իմ  «Հավատ սիրո նկատմամբ» հիմնադրամին եւ ընդունի այն փաստը, որ ես կյանքի ընկերուհի ունեմ»,-իր հերթին հայտարարել է Ջիգին` ափսոսանք հայտնելով, որ հայրը հանրայնացրել է  իր սեռական կողմնորոշման հարցը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս