Բաժիններ՝

HSBC բանկը հաճախորդներից հիմնավորում է պահանջել խոշոր գումար հանելու ժամանակ

HSBC  բանկի որոշ հաճախորդների չի հաջողվել իրենց սեփական հաշիվներից խոշոր գումար հանել: ВВС-ի փոխանցմամբ` նրանք պետք է բանկի ղեկավարությանը պաշտոնապես տեղեկացնեին, թե ինչ նպատակով են պատրաստվում օգտագործել միջոցները:

Մի քանի բրիտանացիներ Radio 4-ին հայտնել են, որ հատկապես խնդիրներ են առաջացել 5 -10 հազար ֆունտ հանելու պարագայում: Նրանցից մեկն ասել է, թե չի կարողացել 7 հազար ֆունտ հանել` իր մոր վարկի գումարը վճարելու համար, մինչդեռ անցած տարի ավելի խոշոր գումարներ է հանել: Բանկը գրավոր հիմնավորում է պահանջել: Բացի այդ, բանկի աշխատակիցները հրաժարվել են հայտարարել նվազագույն գումարի չափը, որը հնարավոր է հանել առանց հիմնավորող փաստաթղթերի:

Նշվում է, որ HSBC –ի ներկայացուցիչներն ավելի ուշ ընդունել են, որ նման փաստաթղթերի բացակայությունը չի կարող խոչընդոտ լինել հաճախորդներին մերժելու համար եւ ներողություն են խնդրել:

Երբ լրագրողները մյուս բանկերից հետաքրքրվել են, թե արդյոք նման ավանդույթ իրենց մոտ եւս կա, վերջիններս նշել են, որ երբեք հաճախորդներից հիմնավորող փաստաթղթեր չեն պահանջել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս