Բաժիններ՝

Ֆյուլեն Ուկրաինայի իշխանություններին ու ընդդիմությանը կոչ է արել դադարեցնել բռնությունները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր երկօրյա ուկրաինական այցի արդյունքներով հայտարարություն է տարածել: Դրանում Ֆյուլեն Ուկրաինայի իշխանություններին ու ընդդիմությանը կոչ է արել դադարեցնել բռնությունները և շարունակել երկխոսությունը.

«Իմ բանակցությունների ժամանակ ես փոխանցեցի ԵՄ-ի խորին մտահոգությունը՝ կապված վերջին իրադարձությունների հետ և ընդգծեցի բռնություններին վերջ դնելու, մարդու իրավունքները խախտածների անպատժելիության դեմ պայքարելու և բազմակողմ ազգային երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ ժգնաժամից դուրս գալու ելք փնտրելու համար, որը սպառնում է էլ ավելի շատ ապակայունացնել երկիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031