
Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է երկու դեսպանի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` նա որոշել է Աշոտ Եղիազարյանին ազատել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից, իսկ Աշոտ Գալոյանին՝ Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
ՀՀ Նախագահի աշխատակազմ