Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է ԼՂ-ի հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի արտգործնախարար ու նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ:

Բուրկհալտերն ու Ալիևը վստահություն են հայտնել, որ տարբեր ոլորտներում այդ կապերն էլ ավելի են զարգանալու հետագայում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031