Բաժիններ՝

Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունն այսօր կբանակցեն Ժնևում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության ներկայացուցիչները այսօր կսկսեն իրենց առաջին բանակցությունները երեք տարվա հակամարտության ընթացքում: Կողմերի միջև որպես միջնորդ հանդես կգա Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին:

Հանդիպումը տեղի է ունենալու Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում: Պաշտոնական Դամասկոսը ներկայացնում է երկրի արտգործնախարար Վալիդ Մուալեմը, իսկ ընդդիմությունը՝ Ազգային դաշինքի ղեկավար Ահմեդ Ջարբան: Հակամարտող կողմերը երեկ կոորդինացիոն հանդիպումներ են ունեցել Բրահիմիի հետ:

Կառավարական պատվիրակությունը չի մեկնաբանել խորհրդակցությունների արդյունքները, իսկ Ջարբան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չնայած առաջիկա բանակցությունների ողջ բարդությանը՝ ընդդիմությունը մտադիր է մասնակցել դրանց: Ակնկալվում է, որ բանակցությունները կանցկացվեն մի քանի փուլով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս