
«Գազպրոմը» հայտնել է Ուկրաինայի գազային պարտքի չափը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին ռուսական գազային մատակարարումներից Ուկրաինայի պարտքը կազմում է 2.7 միլիարդ դոլար: Այս մասին այսօր հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ուկրաինական կողմը նախորդ տարվա համար պարտքը պետք է մարի մինչև հունվարի 25-ը, սակայն հնարավոր է՝ Կիևը երկարաձգի այդ ժամկետը: Նշվում է, որ Կիևն արդեն իսկ սկսել է մարել իր պարտքը: