
«Արարատը» հրաժարվել է խաղալ ռուսների հետ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության Երեւանի «Արարատը» հրաժարվել է Վոլգոգրադի «Ռոտորի» հետ ընկերական խաղից: Այս մասին գրում է «Ա1+»-ը՝ հղում անելով ռուսաստանյան ակումբի պաշտոնական կայքին:
«Արարատը» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում: Թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նախատեսել է երկու ստուգողական հանդիպում: Դրանցից առաջինը կկայանա վաղը: «Արարատը» ուժերը կչափի Կիպրոսի առաջնությունում 4-րդ տեղում գտնվող «Էրմիս» թիմի հետ:
Մեր առաջնության ներկայիս առաջատարը կիպրոսյան ուսհավաքը կավարտի հունվարի 26-ին: