
Փրկարարները երեխային դուրս են բերել խափանված վերելակից

Հունվարի 20-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 9 շենքի 6-րդ մուտքի վերելակը խափանվել է, ներսում 10 տարեկան երեխա է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 2004 թ. ծնված Մ. Հ.-ին դուրս են բերել վերելակից:
Արտակարգ իրավիճակների նախարարություն