«Բռնաբարությունը» եղել է փոխադարձ համաձայնությամբ. դատավորի տղա. shamshyan.com
Ինչպես երեկ՝ հունվարի 19-ին տեղեկացրել էինք, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվել և փոխանցվել նույն բաժնի քննչական բաժին, որով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «ԶԱԳՍ»-ի պետ Մարիամ Մինասյանի որդին՝ Արման Գրիգորյանը, կասկածվում է Գյումրու Գորկի փողոցի բնակչուհի, 32-ամյա Մարիամ Ն.-ին բռնաբարելու և նրա ոսկյա ապարանջանը հափշտակելու մեջ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ա. Գրիգորյանը իրեն պատկանող «Իմպերիա» ռեստորանային համալիրում ընկերների հետ լինելու ժամանակ նրան է զանգահարել Մարիամը և հայտնել, որ ամիսներ առաջ խոսել է Արմանի հետ «Իմպերիկա»-ում աշխատանքի տեղավորվելու նպատաkով ու հիմա ուզում է հանդիպել նրան: Հանդիպումը տեղի է ունեցել Արմանի ու նրա ընկերների ներկայությամբ, որի ժամանակ Մարիամը սկսել է սիրահետել Արմանին, նստել գիրկը, համբուրել:
Որոշ ժամանակ անց Մարիամը դիմել է Արմանին ու նրա ընկերներին, թե՝ «Նոր Տարի ա, չե՞ք ուզում ինձ նվեր անեք», ինչից հետո Արմանը փափուկ խաղալիք է գնել նրա համար, իսկ Մարիամն ասել է, որ ինքը ունի լավ ընկերուհի և ժամանակ անցկացնելու նպատակով կարող է ընկերուհուն էլ հրավիրել:
Մի քանի ժամ «Իմպերիա»-ում ժամանակ անցկացնելուց հետո Արմանն ու Մարիամը մեկնում են «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիր և համար են պատվիրում, որտեղ էլ տեղի է ունենում, ըստ Մարիամի՝ բռնաբարությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն «Սոճի Պլազա»-ում Մարիամը Արմանին հայտնում է, որ ինքը Ռուսաստան մեկնելու տոմս է գնել, սակայն Արմանը պետք է այնպես անի, որ ինքը չմեկնի Ռուսաստան:
Որոշ ժամանակ անց հյուրանոցից դուրս գալուց հետո Մարիամը զանգահարում է Արմանի ընկերոջն ու հայտնում, որ պետք է 2 մլն դրամ տան, հակառակ դեպքում ինքը կհասնի Կոստանյանի մոտ (նկատի ունենալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի): Հեռախոսազանգից հետո Մարիամը հանդիպում է Արմանի ընկերոջը Սայաթ Նովա փողոցում ու այս անգամ պնդում, որ Արմանը պետք է վճարի 4 մլն դրամ: Մերժում ստանալուց հետո Մարիամը հայտնում է, որ դիմումը հետ չի վերցնի ոստիկանությունից: Գ Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանը 3 օր պահվել է ոստիկանության Մաշտոցի բաժնում, որտեղ ինքնախոսոտովանական ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ ոչ մի բռնաբարություն տեղի չի ունեցել, այդ ամենը տեղի է ունեցել փոխադարձ համաձայությամբ:
Մանրամասները այստեղ`