Բաժիններ՝

Վրաստանի նախագահը պաշտոնական այցով այսօր մեկնում է Թուրքիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:

Պլանավորված է, որ թուրքական այցի շրջանակներում Վրաստանի նախագահը պաշտոնական հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ:

Բացի այդ, Մարգվելաշվիլին այցելելու է Անըթքաբիր՝ Աթաթուրքի դամբարան և ծաղկեպսակ է դնելու նրա գերեզմանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031