Բաժիններ՝

Ադրբեջանցի հաքերները կոտրել են հայկական 30-ից ավելի հայկական կայքեր, այդ թվում` tsarukyan.am-ը

Ադրբեջանցի հաքերները երեկ հարձակվել են մի շարք հայկական կայքերի վրա: Այդ թվում` tsarukyan.am, multigroup.am, www.galatv.am, www.e-works.am, www.araratcement.am և այլն: Այս մասին ահազանգում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ ադրբեջանական «սև հունվար» անվանումով հարձակումը խափանել է 30-ից ավելի կայքերի աշխատանքը:

Կոտրված կայքերի ամբողջական ցանկին կարող եք տեղեկանալ այստեղ:
Տեղեկացնենք, որ հունվարի 20-ին ադրբեջանցի հաքերները նշում են «սև հունվարը», երբ Խորհրդային բանակը մտավ Բաքու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս