Բաժիններ՝

ԱՄՆ-ը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի հանդեպ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը Կիևում հակամարտող կողմերին երեկ կոչ է արել անհապաղ դադարեցնել բախումները՝ սպառնալով պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի հանդեպ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հակամարտության էսկալացիայի պատասխանատվությունը դրել է Ուկրաինայի իշխանությունների վրա, որոնք ի վիճակի չեն եղել ընդունել իրենց ժողովրդի օրինական պահանջները: Հեյդենի խոսքերով՝ Ուկրաինայի կառավարության կողմից խաղաղ ակցիայի մասնակիցների դեմ ուժ կիրառելը խաթարում է երկրի ժողովրդավարական հիմքերը:

Սպիտակ տունը Կիևից պահանջել է ընդունել անհրաժեշտ միջոցներ հակամարտությանը վերջ դնելու համար: Խոսքը գնում է մայրաքաղաքի կենտրոնից հատուկջոկատայիններին հետացնելու, քաղաքական ընդդիմության հետ երկխոսություն ծավալելու, ինչպես նաև հունվարի 16-ին Գերագույն ռադայի հավանության արժանացրած սահմանափակիչ օրենքների չեղյալ հայտարարման մասին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031