
Կիևում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ (տեսանյութ)

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևի կենտրոնում ցուցարարների ու իրավապահների միջև գրանցված բախումների հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 70 տուժածի մասին:
Ցուցարարները նաև այրել են ոստիկանական չորս ավտոբուս և երկու բեռնատար: Նշվում է, որ ցուցարարները դեռ շարունակում են պայքարը և կառուցել են նոր բարիկադներ՝ «Բերկուտի» հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար: Չնայած այդ ամենին՝ երկուշաբթի առավոտյան տիրել է հարաբերական անդորր:
Ոստիկանության ու ցուցարարների միջև բախումները Կիևի կենտրոնում մեկնարկել են երեկ երեկոյան: Ավելի վաղ դատարանը Կիևի կենտրոնում ու դրան հարակից փողոցներում բողոքի զանգգվածային ակցիաների անցկացումն արգելել էր մինչև մարտի 8-ը: