Բաժիններ՝

Իսրայելական ավիացիան երկու հարված է հասցրել Գազայի հատվածին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեկ երկու հարձակում են գործել Գազայի հատվածի տարածքի վրա՝ ի պատասխան պաղեստինյան կողմից իրականացված հրթիռակոծության: Այս մասին հայտարարել են ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչները:

Նրանց խոսքերով՝ իսրայելական կողմը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսային ու կենտրոնական հատվածներում եղած օբյեկտներին, որոնք կապված են ահաբեկչական ակտիվության հետ: Պաղեստինյան կողմից զոհերի ու տուժածների մասին ոչինչ չի հաղորդվել:

Գազայի հատվածի վրա իսրայելական ավիացիայի նախորդ հարձակումն իրականացվել է հունվարի 15-ին: Այն ժամանակ հարձակման հետևանքով տուժել էր պաղեստինցի մեկ կին և չորս երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031