Սիրիական ընդդիմությունն Իրանի պատճառով սպառնում է չմասնակցել «Ժնև 2»-ին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքը կվերանայի «Ժնև 2» կոնֆերանսին իր մասնակցելու մասին որոշումը, եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հետ չվերցնի Իրանին արած հրավերը:

Այս մասին հայտարարել է Ազգային դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Լուայ Սաֆին: Բան Կի Մունը երեկ հայտարարել է, որ «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու հրավեր է ուղարկել Իրանին: Մունը հավելել է, որ Իրանից հավաստիացումներ է ստացել, որ նա դրական ու կառուցողական դերակատարություն կունենա Սիրիայի վերաբերյալ խաղաղության բանակցություններում:

Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսը պլանավորված է հունվարի 22-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031