Բաժիններ՝

Մադուրոն հանցագործության բարձր մակարդակը շաղկապել է մարդասպաններին հերոսացնող սերիալների հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գտել է երկրում տարածում գտած հանցավորության բարձր մակարդակի բացատրությունը: Մադուրոյի կարծիքով՝ դա կապված է հեռուստատեսությամբ ցուցադրվող հեռուստասերիալների հետ:

Մադուրոն հայտարարել է, որ իրենք կառուցելու են խաղաղ մշակույթ, որում տեղ չեն գտնի ներկայիս սերիալները, որոնցում գլխավոր դերակատարները սպանում են մարդկանց, սակայն դրա հետ մեկտեղ ներկայացվում են որպես հերոս.

«Քանի՞ միլիոն մարդ է նայում դա: Տղաներ, աղջիկներ, երիտասարդներ: Մարդասպաններին հերոսացնելն ինչպիսի՞ հնարավոր ազդեցություն է ունենում (նրանց վրա)»:

Մադուրոն հաղորդակցության նախարար Դելսի Ռոդրիգեսին կարգադրել է ստուգել հեռուստածրագրերի բովանդակությունը: Մադուրոն կարծում է, որ շատ սերիալներ հասարակության շրջանում առաջացնում են ատելություն ու բռնություններ:

Պաշտոնական տվյալներով՝ 2013 թվականին Վենեսուելայում յուրաքանչյուր 100.000 բնակչին բաժին է ընկել 39 սպանություն: Սակայն  Observatorio Venezolano de Violencia անկախ կազմակերպության տվյալներով դա բավական նվազեցված է, և որ իրականում այդչափ մարդուն բաժին է ընկել 79 սպանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս