Բաժիններ՝

Ղրղզստանում առաջարկել են Ուզբեկստանի ու Տաջիկստանի հետ սահմանների պահպանումը հանձնել Ռուսաստանին

АКИPress-ի փոխանցմամբ՝ Ղրղզստանում առաջարկել են Ուզբեկստանի ու Տաջիկստանի հետ պետական սահմանների պահպանման գործընթացում ներգրավել ռուս սահմանապահների: Այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել Ղրղզստանի խորհրդարանում ներկայացված «Աթա Մեկեն» խմբակցության պատգամավոր Ռայկան Տոլոգոնովը:

Նա կողմ է արտահայտվել, որ երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը՝ որպես Պաշտպանության խորհրդի նախագահ, համապատասխան բանակցություններ վարի Ռուսաստանի հետ: Պատգամավորն այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել ոչ վաղ անցյալում (հունվարի 11) Տաջիկստանի հետ սահմանին գրանցված միջադեպից (փոխհրաձգությունից) հետո:

«Ներկայումս մենք խոսում ենք, որ հակամարտության պատճառը եղել է սադրանքը, սակայն դա է Տաջիկստանի քաղաքականությունը և նրանց բնույթը: Նման իրադարձություններ այդ վայրում տեղի չեն ունենում առաջին անգամ: Հետագայում սադրանքներն ավելի են ուժեղանալու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031