Եվրասիական միության մասին պայմանագրի նախագիծը պետք է պատրաստ լինի մինչև մայիս
ԱՊՀ Գործադիր կոմիտեի պաշտոնական կայքի (http://www.cis.minsk.by) փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի միջև տնտեսական նոր միության մասին պայմանագրի նախագիծը պետք է պատրաստ լինի մինչև այս տարվա ապրիլի վերջ: Մոսկվան կարող է դառնալ քաղաքական, Ալմաթին՝ ֆինանսական, իսկ Մինսկը՝ դատական մայրաքաղաք:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագիծը պետք է ստորագրման համար պատրաստ լինի մինչև մայիս: Այս մասին հայտարարել է Ալեքսեյ Լիխաչովը, ով ավելի վաղ զբաղեցրել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարարի պաշտոնը: