Իրանն ու Ռուսաստանն ունեն ընդհանուր մարտահրավերներ. Զարիֆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հուսով է, որ Ռուսաստանը կշարունակի կարևոր դեր խաղալ իր միջուկային ծրագրի կարգավորման հարցում: Այս մասին այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը.

«Իրանի միջուկային ծրագրի կարգավորման մեջ Ռուսաստանի առանցքային դերակատարությունը շատ կարևոր է, և մենք ողջունում ենք այդ դերը և հուսով ենք, որ դա կստանա շարունակություն: Իրանն ու Ռուսաստանն ունեն համատեղ մարտահրավերներ, որոնցից մեկը տարածաշրջանում գոյություն ունեցող և բոլորին սպառնացող ծայրահեղականությունն է»:

Զարիֆի խոսքերով՝ ահաբեկչությունը խոր ձևով տարածում է գտել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում: Դրա հետ կապված՝ Զարիֆը հիշեցրել է նախորդ տարեվերջին Վոլգոգրադում իրականացված ահաբեկչությունները.

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերակատարությունը՝ կապված Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, նոր պատերազմի կանխման հետ: Վստահ ենք, որ Ռուսաստանի դերը, որը նա կունենա «Ժնև 2»-ի անցկացման մեջ, նույնպես կլինի հիմնարար»:

Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի արտգործնախարարներն այսօր եռակողմ բանակցություններ են անցկացնելու Մոսկվայում:

Տեսանյութեր

Լրահոս