Բաժիններ՝

Լիբիացի աշխարհազորայինները պլանավորել են իրականացնել նավթի արտահանում

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Կիրենաիկայի ինքնահռչակ ինքնավարության քաղաքական բյուրոյի ղեկավար Իբրահիմ ալ-Ջատրանը հայտարարել են, որ աշխարհազորայինները, որոնք 2013 թվականի հուլիսից արգելափակել են Լիբիայի նավթային նավահանգիստները և իրենց տրամադրության տակ ունեն մոտ 23.000 զինյալ, մտադիր են մոտ ժամանակներս ինքնուրույն սկսել «սև ոսկու» արտահանում.

«Մենք ունենք մոտ 23.000 մարտիկ, ռազմածովային ուժեր, բանակ, և որպեսզի նրանց աշխատավարձ վճարենք, մենք պետք է մոտ ապագայում սկսենք նավթի արտահանում»: Ալ-Ջատրանը չի հայտնել, թե կոնկրետ որ երկրներին կամ ընկերություններին են պլանավորում վաճառել նավթ. «Ես չեմ կարող մանրամասնել, այդ տեղեկատվությունն առկա է Կիրենաիկայի քաղաքական բյուրոյի մոտ»:

Ալ-Ջատրանի խոսքերով՝ աշխարհազորայինները ֆինանսավորում են ստանում իրենց համոզմունքները կիսող գործարարներից: Նա հավելել է, որ իրենք չունեն ֆինանսավորման այլ աղբյուրներ:

Նշվում է, որ ապստամբական ջոկատները նախորդ տարվա հուլիսից խոչընդոտում են Լիբիայի նավթային ոլորտի նորմալ գործունեությանը, ինչի հետևանքով «սև ոսկու» արտահանումն օրական 1.5 միլիոն բարելից նվազել է մինչև 250.000 բարելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս