Բաժիններ՝

Իրաքը հրաժարվել է վերացնել մահապատիժը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները մտադիր չեն դրականորեն պատասխանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կոչին՝ կապված երկրում գործող մահապատժի պրակտիկայից հրաժարվելու հետ:

Այս մասին երեկ Բաղդադում Բան Կի Մունի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին. «Մենք հարգանքով ենք վերաբերվում ՄԱԿ-ի որոշումներին ու մարդու իրավունքներին, սակայն չենք կարծում, թե արժե հարգել նրանց իրավունքները, ովքեր սպանում են այլ մարդկանց»:

Մալիքին ընդգծել է, որ մահապատիժն ամրագրված է Իրաքի Սահմանադրությամբ: Նշվում է, որ Իրաքում իրականացված մահապատիժները քանիցս քննադատության են արժանացել ԵՄ-ի, ՄԱԿ-ի ու մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031