
Սիրիայի արտգործնախարարը հունվարի 17-ին ժամանելու է Մոսկվա. աղբյուր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը մեկնելու է Մոսկվա: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա հունվարի 17-ին: Մուալեմը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով:
Այս մասին գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում նրա աղբյուրը: Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադն ավելի վաղ հաստատել էր այն տեղեկատվությունը, որ Մուալլեմը Մոսկվա է ժամանելու նախքան «Ժնև 2» կոնֆերանսի անցկացումը, որը պլանավորված է հունվարի 22-ին:
«Ժնև 2» կոնֆերանսի նախապատրաստման հարցը այսօր Փարիզում քննարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նշվում է, որ Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 130.000 մարդ: