Բաժիններ՝

Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը կրել է հերթական կորուստը: Ադրբեջանական բանակի շարքային Ֆիրուդդինօղլու Գուլիևը (1995) ինքնասպանություն է գործել՝ իրեն ամրակցված զենքով կրակելով իր վրա:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է շփման գծի մոտ ընկած զորամասերից մեկում: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: Գուլիևն ադրբեջանական բանակի շարքերը համալրել էր 2013 թվականի ապրիլին:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Սիրիայում սպանվել է ադրբեջանցի հերթական զինյալը, ով հանդիսացել է «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» արմատական խմբավորման անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031