Բաժիններ՝

ՌԴ-ն անհանգստացած է «Ժնև 2»-ին մասնակցելու հարցում սիրիական ընդդիմության պատասխանի ձգձգումից. Լավրով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն անհանգստացած է «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու հարցում սիրիական ընդդիմության պատասխանի ձգձգումից:

Լավրովն այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ հանդիպման արդյունքներով: Լավրովը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն արդեն իսկ հրավերներն ուղարկել է «Ժնև 2»-ի մասնակիցներին.

«Սիրիայի կառավարությունը տվել է իր համաձայնությունը և հայտարարել է իր պատվիրակության կազմի մասին, որում, ի դեպ, ընդգրկվել է երկու կին»: Լավրովի խոսքերով՝ Քերին ու Բրահիմին մեծապես հանդես են գալիս նրա օգտին, որ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսն անցկացվի հունվարի 22-ին:

Լավրովը հավելել է, որ «Ժնև 2» կոնֆերանսը պետք է ամբողջովին նվիրված լինի 2012 թվականի հունիսի 30-ին ժնևյան կոմյունիկեի կատարմանը. «Մենք ունենք ընդհանուր հայացքներ, այսօր մենք հաստատեցինք դա»: Լավրովն ակնհայտ է համարել «Ժնև 2» կոնֆերանսին Իրանի ու Սաուդյան Արաբիայի մասնակցության անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս