Իրանի արտգործնախարարը հունվարի 16-ին կժամանի Մոսկվա

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինդշաբթի կժամանի Մոսկվա՝ հանդիպելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին: Նա մանրամասնել է, որ Զարիֆը Մոսկվա է ժամանելու մեկօրյա այցով: Դեսպանի խոսքերով՝ այդ հանդիպումներում Զարիֆը քննարկելու է երկկողմ հարաբերությունների հարցն ու տարածաշրջանային զարգացումներ:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ մեկնարկել է Զարիֆի մերձավորարևելյան շրջագայությունը, որի շրջանակներում նա պետք է գտնվի Լիբանանում, Հորդանանում, Իրաքում ու Սիրիայում:

Տեսանյութեր

Լրահոս